Վրաստանում հարձակվել են ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի վրա. Կա զոհ24 հոկտեմբերի 2016 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում անհայտ անձինք փորձել են ներխուժել Կրծանիսիում գտնվող ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն: Պաեկայինները մի քանի անգամ կոչ են արել նրանց հեռանալ տարածքից, որին նրանք չեն ենթարկվել: Դրանից հետո նրանց ուղղությամբ կրակ է բացվել, հարձակվողներից մեկը սպանվել է: Սկսվել է հետաքննություն, որը վարում է ռազմական ոստիկանությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը» Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով: 2015-ի օգոստոսի 27-ին Վրաստանում` «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնի տարածքում բացվել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը, բացմանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Սպանվածի ինքնությունը չի բացահայտվել: «Հոկտեմբերի 23-ին 03:30-ին մոտ արձանագրվել է անհայտ անձանց ներխուժման փորձ Զորավարժությունների հրամանատարության և ռազմական կրթության աջակցության «Կրծանիսի» կենտրոնի տարածք: Կողմնակի անձինք չեն ենթարկվել ժամապահի զգուշացմանը և հարձակվել են նրա վրա, որից հետո նա դիմել է կանոնակարգով նախատեսված գործողությունների և կասեցրել է զինված անձանց մուտքը կենտրոնի տարածք: Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերել են հարձակվողներից մեկի դին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Քննությունը հարուցվել է Վրաստանի ՔՕ 116 հոդվածի 1-ին մասով: Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |