Ազնավուրը 2017-ին համերգով հանդես կգա Մադրիդում

Ազնավուրը 2017-ին համերգով հանդես կգա Մադրիդում

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը 2017-ի հունվարի 31-ին համերգով հանդես կգա Մադրիդում: 92-ամյա երաժշտի համերգը կկայանա Մադրիդի Barclaycard Center-ում, հայտնում է «Sputnik-Արմենիան» El Diario-ի վրա հղումով:

Ազնավուրը Մադրիդում վերջին անգամ ելույթ է ունեցել 2015-ի մայիսին:

Հոկտեմբերի 23-ին Ազնավուրը երկժամյա համերգ է տվել կանադական Քվեբեկում: Նշվում է, որ նա 25 երգ է կատարել:

Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ անկախության քսանհինգ տարիները հայ ժողովրդի համար եղել են փորձությունների, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Եվ թեև քառորդ դարը մեծ ժամանակահատված չէ ավելի քան երեքհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգ տարիները մեր ժողովրդի համար եղել են վճռորոշ` անկախ պետականության ամրապնդման և ազգերի ընտանիքում վերաինտեգրման ճանապարհին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---