Զեկույց. Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի «գերեզմանոցի»24 հոկտեմբերի 2016 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «ժամանակակից լրագրողների միություն» (ԺԼՄ-ÇGD) կազմակերպության Անկարայի ներկայացուցչությունը զեկույց է հրապարակել եռամսյա արտակարգ դրության ընթացքում թուրքական մեդիադաշտի վիճակի վերաբերյալ: Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ նշյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձերբակալվել է 184 և բանտարկվել 56 լրագրող, փակվել է 116 լրատվական ծառայություն, անվավեր է ճանաչվել 620 այսպես կոչված «դեղին մամուլի լրագրողական քարտ» և խորհրդարանական նիստերին մասնակցության իրավունք տվող 32 լրագրողական քարտ: «Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի: Անցյալ 3 ամսվա ընթացքում արգելափակվել է 8 հրապարակված լուրի հասանելիությունը, 2 իրադարձության վերաբերյալ լուսաբանման արգելք է սահմանվել, ընթացել է 22 դատական գործ և հետաքննություն, հարուցվել է 6 նոր դատական գործ», - գրում է աղբյուրը: Զեկույցի համաձայն՝ նույն ժամանակահատվածում փակվել է 2 լրատվական կայք, անվավեր է ճանաչվել 24 հրատարակման արտոնագիր, որոշում է կայացվել 2 թերթի հրատարակումը կասեցնելու վերաբերյալ, փակվել է 29 տպագրատուն, արգելվել է 1 երգիծական ամսագրի տարածումը, 3 մամուլի կենտրոնների դեմ ոստիկանական գործողություն է իրականացվել, 866 լրագրող հեռացվել է աշխատանքից: Բացի այդ՝ ռադիո և հեռուստաալիքների, ինչպես նաև լրատվական կայքերի փակման հետևանքով գործազուրկ է դաձել 750 լրագրող: Թուրքիայում եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 21-ին: Հետագայում Կառավարույթան որոշմամբ այն երկարաձգվել է ևս 3 ամսով: Կարդացեք նաև՝Թուրքիայի օտարալեզու թերթերի համար սահմանափակումներ են սահմանվել Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |