Metro AG ընկերությունը հետաքրքրված է հայկական ապրանքներ վաճառելու մեջ24 հոկտեմբերի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևին: Վարչապետը կարևորել է Metro AG-ի և հայաստանյան արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների միջև համագործակցությունը և հետագա զարգացումը: Կարապետյանը հույս է հայտնել, որ Metro AG-ն կկարողանա Հայաստանի արտադրողների թվում գտնել վստահելի գործընկերներ՝ երկարաժամկետ փոխգործակցության հեռանկարով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կան հայկական գյուղմթերքների, վերամշակված արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններ ոչ միայն եվրասիական, այլ նաև այլ շուկաներ: Նշելով, որ հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի զարգացմամբ՝ Ալեքսեյ Գրիգորևն ընդգծել է, որ դրա համար տեսնում է լավ հնարավորություններ: Metro AG-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ քննարկումների արդյունքում կկարողանան գտնել փոխգործակցության եզրեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայաստանում Metro AG ընկերության ներկայացուցչության ստեղծման հնարավորությանը: Գերմանական մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերությունը ստեղծվել է 1996-ին՝ Metro Cash & Carry, Kaufhof Holding AG և Asko Deutsche Kaufhaus AG ընկերությունների միաձուլման արդյունքում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին |