ԱՄՆ Մասնավոր արտաքին ներդրումների կորպորացիան չի մասնակցելու Կարս-Թբիլիսի-Բաքու ե/ու կառուցման գարծում

PanARMENIAN.Net - Մասնավոր արտաքին ներդրումների կորպորացիան (OPIC) որոշում է ընդունել չմասնակցել Հայաստանը շրջանցող եւ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը միավորող երկաթուղու կառուցմանը: «Կարեւոր է, որ OPIC-ը չի կրկնում սխալները, որոնք կատարվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման ընթացքում»,- ասել է կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով առաջնային դերերից մեկն է խաղացել այդ որոշման ընդունման մեջ: Նրա խոսքերով, հարկատուների փողերը չպետք է ծախսվեն Միացյալ Նահանգների համար բարեկամ երկրի մեկուսացմանն ուղղված նախագծի վրա:



«AAA-ն շնորհակալություն է հայտնում կոնգրեսալան Շերմանին այս հարցում նրա որդեգրած դիրքորոշման համար: Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների կողմից ֆինանսավորվող տվյալ նախագիծը հակասում է ամերիկյան քաղաքականության նպատակներին, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական ինտեգրման աջակցությանը, ինչը ներառում է սահմաների, հեռահաղորդակցության եւ տրանսպորտային ուղիների բացումը: OPIC-ի երաշխիքը կօգնի նրան, որ ԱՄՆ-ն չեն մասնակցի Հայաստանի հարեւանների ոչ կոռեկտ քաղաքականությանը»,- հայտարարել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նշենք, որ OPIC-ը օգնում է ամերիկյան ընկերություններին կապիտալ ներդնել արտասահմանում:



Անցյալ տարի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական հանձնաժողովն արգելել է Էքսպորտ-Իմպորտի բանկին ֆինանսավորել երկաթուղու շինարարությունը: Փաստաթուղթը ստորագրել է նախագահ Ջորջ Բուշը: $600 մլն. արժողությամբ երկաթուղու շինարարությունն անցնելու է Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երթուղով: Ավելի վաղ, ՀՀ կառավարությունը նշում էր, որ տվյալ ճյուղի կառուցումը տնտեսապես արդարացված չէ, քանի որ արդեն գոյություն ունի Կարս-Գյումրի ճանապարհը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---