ՀՀ նախագահն ու «Գազպրոմի» ղեկավարը քննարկել են գազի գնի իջեցումը սպառողներին հասանելի դարձնելու հարցը

ՀՀ նախագահն ու «Գազպրոմի» ղեկավարը քննարկել են գազի գնի իջեցումը սպառողներին հասանելի դարձնելու հարցը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և միջպետական փոխգործակցության կարևոր բաղադրիչ համարվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր, որոնք, ըստ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվող կարևոր օրակարգային հարցերից են, հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Համակարծիք լինելով, որ Հայաստանի անդամակցումը միասնական տնտեսական տարածքին՝ Եվրասիական տնտեսական միությանը, նոր հեռանկար է բացում փոխշահավետ համագործակցության և տնտեսությունների մրցունակության բարձրացման համար, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում, հանդիպման մասնակիցներն այդ համատեքստում անդրադարձել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Միլլերը Սարգսյանին ներկայացրել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ձևավորման մասով առաջարկվել է փոխել մեթոդաբանությունը: «Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջատել սոցիալապես անապահովին ոչ սոցիալապես անապահովից»,-ասել է նա: Կարապետյանի խոսքով՝ կարող է նաև հաշվի առնեն որոշակի բիզնես ոլորտների համար սահմանված սակագները: «Մասնավորապես՝ ջերմոցներ, վերամշակող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---