«Սասնա ծռերի» անդամի որդին ազատ է արձակվել գրավի դիմաց

«Սասնա ծռերի» անդամի որդին ազատ է արձակվել գրավի դիմաց

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտին Վարդանյանը, ազատ է արձակվել: Հոկտեմբերի 24-ին մուծվել է անհրաժեշտ 1 միլիոն դրամ գրավը, հայտնում է Panorama.am-ը Վարդանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի վրա հղումով:

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 21-ին որոշել էր Մարտին Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով գրավ կիրառել և փոխել նրա խափանման միջոցը։ Վարդանյանները, որոնք սոցիալապես անապահով վիճակում են, տարբեր ընկերների օգնությամբ հայտարարություններ էին տարածել սոցցանցերում՝ գումար հայթհայթելու նպատակով։

Մարտին Վարդանյանը մեղադրվում է «Սասնա ծռերի» գործով խմբի անդամներին օժանդակություն ցուցաբերելու համար։ Մասնավորապես, մեղադրվում է «Սասնա ծռերի» նրանց հեռախոսները լիցքավորելու և նրանց համար աջակիցներ փնտրելու համար։

Հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---