Տոկիոյում IT’s Armenia սեմինարին հայկական ՏՏ ընկերություններ կներկայացվեն26 հոկտեմբերի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում անցկացվելու է IT’s Armenia խորագրով սեմինար՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։ Միջոցառման նպատակն է նպաստել Ճապոնիայի՝ ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «Արմինովա Թեքնոլոջիս», «Լևիաթան», «ԱյՅուՆեթվորքս», «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» և «Գրանատուս Վենչուրս» ընկերությունները։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ-կազմակերպությունները հանդիպմանը մասնավորապես կներկայացնեն միության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված հայաստանյան ՏՏ բրենդի առաջխաղացմանը: IT’s Armenia սեմինարը կազմակերպում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնությունը, Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |