ԶԼՄ. Մխիթարյանը հունվարին կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

ԶԼՄ. Մխիթարյանը հունվարին կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այդ մասին է գրում The Sun բրիտանական տաբլոիդը:

Մոուրինյոն մտորում է նաև Մեմֆիս Դեպային, Բասթիան Շվայնշթայգերին, Մորգան Շնեյդերլինին ու Մաթեո Դարմիանին վաճառելու հնարավորության մասին:

Սեպտեմբերի 10-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որը խորացել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Դրանից հետո Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---