Հայաստանը մտադիր չէ ուրանի հարստացմամբ զբաղվել իր տարածքում

PanARMENIAN.Net - Առաջիկայում «Ռոսատոմի» հետ համատեղ Հայաստանի հարավային շրջաններում ծրագրված են ուրանի կանխատեսված պաշարների հաստատման աշխատանքներ: Այդ մասին մայիսի 30-ին Հայաստանի նախագահին առընթեր Ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Նրա խոսքերով, Հայաստանը մտադիր չէ ուրանի հարստացմամբ զբաղվել իր տարածքում: «Մեզ համար նախընտրելի է ընդգրկվել միջուկային վառելանյութի տրամադրման միջազգային կենտրոնների ստեղծման գաղափարի շրջանակները` ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ: Ռուսաստանի Դաշնության հետ արդեն նման պայմանավորվածություն կա»,- ընդգծել է նախագահը:



Հիշեցնենք, որ վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն նշել է, որ Հայաստանում ուրանի կանխատեսված պաշարները կարող են մոտ 60 հազար տոննա կազմել: Նշենք, որ Հայաստանին անհրաժեշտ է շուրջ 400 տոննա միջուկային վառելիք: Նախատեսված է, որ հանրապետությունը մտադիր է ուրան հարստացնել Անգարսակի միջազգային միջուկային կենտրոնում: Կենտրոնի նախաձետնողները Ռուսաստանն ու Ղազախստանն են, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---