Արթուր Աբրահամը վնասվածք ունի. Մարտին Մյուրեյի հետ ռևանշը չի կայանա

Արթուր Աբրահամը վնասվածք ունի. Մարտին Մյուրեյի հետ ռևանշը չի կայանա

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հրաժարվել է նոյեմբերի 12-ին նախատեսված բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մյուրեյի հետ ռևանշ մենամարտից. պատճառը Աբրահամի վնասվածքն է, հաղորդում է Boxing News-ը:

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ իմ ռևանշ մենամարտն Արթուր Աբրահամի հետ չի կայանա, քանի որ նա վնասվածք ունի: Մենք նոր մրցակից ենք փնտրում», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մյուրեյը:

Աբրահամի և Մյուրերի առաջին մենամարտը կայացել էր 2015 թվականի նոյեմբերին և ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---