Չավուշօղլու. Անկարան անտարբեր չի մնա, եթե թուրքմեններին Իրաքում վտանգ սպառնա26 հոկտեմբերի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Անկարան միջոցներ կձեռնարկի, եթե իրաքյան Թալ Աֆար քաղաքում բնակվող թուրքմենների համար սպառնալիք առաջանա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Շիա աշխարհազորայինները հոկտեմբերի 25-ին հայտարարել էին, որ մտադիր են գրավել Թալ Աֆար քաղաքը, որը գտնվում է Մսուլից 50 կմ հեռավորության վրա և որտեղ թուրքմեններ են բնակվում, և կասեցնել «Իսլամական պետության» գրոհայինների փախուստը Սիրիա: «Մենք միշտ դեմ ենք եղել միջդավանական պառակտմանը Սիրիայում և Իրաքում: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, սակայն դասեր ոչ ոք չի քաղել: Մենք տեսնում ենք, որ շիա կամավորականները փորձում են Մոսուլ մտնել: Սակայն ԻՊ դեմ պետք է պայքարեն տեղի ուժերը: Պետք է ուշադիր լինել Մոսուլում և Թալ Աֆարում էթնիկ բալանսի պահպանման հարցում: Եթե Թալ Աֆարի մեր եղբայր թուրքմենների համար վտանգ առաջանա, մենք չենք լքի նրանց և անմասն չենք մնա»,-հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրաքյան Մոսուլը մի ժամանակ Թուրքիային էր պատկանում: «Պատմության կտրվածքով և Քիրկուկն է մերը եղել, և Մոսուլը»,-ասել է նա: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Թուրքիան հայտարարել է, որ ևս մասնակցելու է Մոսուլի ազատագրմանը, ինչին դեմ են Իրաքի իշխանությունները: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ ռազմական գործողությանը միանալու համար: Իրաքի խորհրդարանը դեմ է թուրք զինվորականների ներկայությանն Իրաքում, իսկ Բաղդադում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել պատգամավորներից այդ կապակցությամբ, որից հետո Անկարայում Իրաքի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |