Արյան կարմիր գնդիկներում մուտացիա հայտնաբերող մեթոդը կարող է քաղցկեղի կանխարգելման միջոց դառնալ

Արյան կարմիր գնդիկներում մուտացիա հայտնաբերող մեթոդը կարող է քաղցկեղի կանխարգելման միջոց դառնալ

PanARMENIAN.Net - Արյան լաբորատոր հետազոտության նոր մեթոդը կարող է դառնալ քաղցկեղ հիվանդության կանխարգելման կարևոր միջոց։ Մեթեդը հայտնաբերում է արյան կարմիր գնդիկներում սկսված մուտացիան, մինչև քաղցկեղի ախտանիշների ի հայտ գալը։

Եթե քաղցկեղը հայտնաբերվի մինչև դրա ի հայտ գալը, խոսքը կգնա ոչ թե բուժման, այլ կանխարգելման մասին։ Դրա հնարավորությունը կարող է տալ արյան լաբորատոր հետազոտության նոր միջոցը, որը մշակել են Ուելսի Սուոնսիի համալսարանի գիտնականները։

Համալսարանի պրոֆեսորներից Գարեթ Ջենքինզն ասում է. «Այս հետազոտության ընթացքում մենք չափում ենք ոչ թե քաղցկեղի առկայությունը, այլ՝ արյան կարմիր գնդիկներում մուտացիան, այսինքն այն փոփոխությունները, որոնք ի վերջո դառնում են քաղցկեղի առաջացման պատճառ», մեջբերում է Ամերիկայի Ձայնը։

Արյան այս հետազոտությունն իրականացվում է լաբորատոր սովորական սարքավորման միջոցով, որը մուտացիայի նշաններ է որոնում արյան կարմիր միլիոնավոր գնդիկների մեջ։ Փոփոխված այս գնդիկները չեն ունենում սպիտակուցներից կազմված այնպիսի մակերևույթ, ինչպիսին ունենում են առողջ բջիջները։

«Առողջ մարդկանց մոտ մուտացիայի ենթարկված, այսինքն նման թաղանթից զրկված 5 բջիջ կարելի է հայտնաբերել մեկ միլիոն բջիջների շարքում։ Քաղցկեղի դեպքում մեկ միլիոն բջիցներից մոտավորապես 40-ից 50-ն են լինում մոտացիայի ենթարկված», - ասում է գիտնականը։

Հետազոտողներն ուսումնասիրել են կերակրափողի քաղցկեղով հիվանդ 300 անձանց արյան բջիջները և նկատել, որ մինչև քաղցկեղի հայտնաբերումը նրանց մոտ նկատվել է մուտացիայի ենթարկված արյան գնդիկների աճ։ Այսինքն մինչև քաղցկեղը կա մի ազդանշան, որը խոսում է դրա մոտալուտ վտանգի մասին։

Գիտնականների խոսքերով, արյան կարմիր գնդիկներում նման բիջիջների աճ գրանցելուց հետո հարկավոր է անցկացնել օրգանիզմի հեղուկների հավելյալ հետազոտություններ, օրինակ՝ շնչառության կամ մեզի միջոցով, պարզելու համար, թե որքան մեծ է քաղցկեղի առաջացման վտանգը։

Իսկ երբ խոսքը ոչ թե հիվանդության մասին է, այլ՝ դրա առաջացման վտանգի, պետք է մտածել ոչ թե բուժման, այլ կանխարգելման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---