Հռոմի Պապը փախստականին օգնություն ցուցաբերած հայ կնոջ օրինակն է բերել26 հոկտեմբերի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած իր ամենշաբաթյա ընդունելությանը ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, կոչ է արել համերաշխություն դրսևորել միգրանտների և փախստականների նկատմամբ: Նա պետություններին հորդորել է չփակել դռները նրանց դիմաց: Կտրվելով գրավոր տեքստից, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը պատմել է մի կնոջ մասին, ում փախստականը դիմել էր իրեն Վատիկան հասցնելու խնդրանքով: Տեսնելով, որ այդ փախստականը կոշիկներ չունի, կինն առաջարկել է նրան Սուրբ Պետրոսի հրապարակ բերել տաքսիով: Ճանապարհին փախստականը պատմել է իր պատմությունը, ու երբ տեղ են հասել, վարորդը հրաժարվել է փող վերցնել: Փախստականին Սուրբ Պետրոսի հրապարակ հասցրած կնոջ մասին Հռոմի Պապն ասել է․ - «Այս կինը հասկացել է փախստականի ցավը, քանի որ հայկական արյուն ունի և գիտի, թե ինչ տառապանքներ է կրել իր ժողովուրդը: Երբեմն մենք որևէ բան ենք անում, ինչը սկզբում մերժել ենք, որովհետև մեզ անհարմար է», - մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հորդորել էմտածել այս պատմության մասին և թե ինչ կարելի է անել փախստականների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |