Թուրքիայի ՍԴ-ն մտադիր է դատավարություն սկսել վարչապետի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանը դատի կտա երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ՍԴ նախագահ Թյուլայ Թուգջուն: «Վարչապետի հայտարարությունները դատարանի հասցեին նախագահական ընտրությունների առաջին փուլը չեղյալ հայտարարելու վերաբերյալ կայացված որոշման կապակցությամբ, դուրս են եկել պարկեշտության բոլոր սահմաններից: Դրանք անընդունելի են, քանի որ դուրս են սահմանադրական իրավունքի շրջանակներից եւ ուղղված ՍԴ-ի դեմ»,-ընդգծել է նա: Թուրքիայի վարչապետը նախօրեին ապրիլի 27-ի նախագահական ընտրությունների առաջին փուլը չեղյալ հայտարարելու մասին ՍԴ որոշումն անվանել է «արդարադատության համակարգի նվաստացում», հաղորդում է CNN-Turk-ը:



Հիշեցնենք, որ քվեարկությունը նախագահական ընտրությունների առաջին փուլում չեղյալ հայտարավեց ՍԴ-ի կողմից 367 պատգամավորից կազմված խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով: Մայիսի 6-ին կայանալու էր կրկնակի քվեարկություն, սակայն այն ժամանակ եւս նախագահի պաշտոնի միակ հավակնորդ, ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլը չկարողացավ հավաքել սահմանադրական մեծամասնություն, որից հետո հանեց իր թեկնածությունը: Երկրի խորհրդարանը Արդարության եւ զարգացման կուսակցության հանձնարարականով հայտարարեց հուլիսի 22-ին վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---