Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակվելու մասին չի ուզում խոսել. Դեռ վաղ է27 հոկտեմբերի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Քաթարյան Аl Jazeera հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի գրավման մասին, ներկայացնելով դեպքի մանրամասներն ու հանրության և իշխանության արձագանքը: Տեսանյութի հեղինակները զրուցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև նրա քաղաքական պլաններին: «Հայաստանում խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան մայիսին: Ու թեև շուտով կավարտվի Սարգսյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը, վերջերս ընդունված նոր վիճելի Սահմանադրությունը նրան հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը երկրում՝ դառնալով վարչապետ»,- նշում է հոդվածագիրը՝ նշելով, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանը կառավարման նախագահական ձևից անցում է կատարում խորհրդարանականին: Երբ այս մասին հարցրել են Սերժ Սարգսյանին` խնդրելով պատասխանել իր վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին հարցին, Սարգսյանը նշել է. «Կարծում եմ, դեռ շատ վաղ է նման խոսակցությունների համար»: Մեկնաբանելով «Սասնա ծռերի» պահանջները դիմակայության օրերին, Սերժ Սարգսյանը նշել է, որ «նրանց պահանջը ոչ թե Ձեր ասած անձնավորության (Ժիրայր Սեֆիլյանի-խմբ.) ազատ արձակելն էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը»: Նա հավելել է, որ երկրորդ պահանջը ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցություններում որևէ տարածքի հանձման գաղափարից հրաժարվելն էր: Մեկնաբանելով գնդի գրավման օրերին «Սասնա ծռերին» ի աջակցություն տեղի ունեցող ցույցերը, Սարգսյանը նշել է, որ դա զարմանալի չէ: «Ո՞ր երկրում չկա ագրեսիվ փոքրամասնություն: Կարող եմ բերել օրինակներ շատ զարգացած և բարեկեցիկ եվրոպական երկրներից, որոնց բնակչության մի հատված, օրինակ, սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց», - ասել է ՀՀ նախագահը: 2015-ի հոկտեմբերին՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանն անցնի կառավարման խորհրդարանական ձևին, չի հավակնի վարչապետի պաշտոնին. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |