ՀՀ վարչապետը «Գազպրոմի» դուստր ձեռնարկության բաժնետեր է դարձել

ՀՀ վարչապետը «Գազպրոմի» դուստր ձեռնարկության բաժնետեր է դարձել

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ էներգահոլդինգի» մաս հանդիսացող «ՕԳԿ-2»-ի բաժնետեր է դարձել: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,009%-ը:

«ՕԳԿ-2»-ի տարեկան հասույթը կազմում է մոտ 112 մլրդ ռուբլի: Ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությամբ: Սպառման հիմնական շուկան էլեկտրաէներգիայի մեծածախ շուկան է:

Ինչպես պարզաբանել են ձեռնարկությունում, Կարապետյանի բաժնետոմսերը տրվել են նրան որպես պարգևատրում 2015-ի աշխատանքի համար: Որոշումը կայացվել է բաժնետերերի տարեկան ժողովում 2016-ի հունիսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կարապետյանը 2001-2010թթ. զբաղեցրել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: 2011թ. նոյեմբերին նշանակվել է «Գազպրոմբանկի» փոխնախագահ: 2012-ից նա զբաղեցրել է «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի ռազմավարական զարգացման գծով տեղակալի պաշտոնը:

Կարապետյանը նաև ՏԳԿ-1 և «Մոսէներգո» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, որոնք ևս «Գազպրոմ էլեկտրահոլդինգի» մաս են կազմում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---