Արցախին տրամադրվող ՀՀ վարկը կավելացվի ավելի քան 3 մլրդ դրամով27 հոկտեմբերի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի գումարն ավելացնել ավելի քան 3 մլրդ դրամով: «Որոշումը պայմանավորված է ԼՂՀ-ին ՀՀ պետական բյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ»,- կառավարության նիստին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, գրում է Aysor.am-ը: ԼՂՀ-ին տրամադրվող բյուջետային վարկի գումարը, ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման, կազմում է մոտ 47 մլրդ 267 մլն դրամ, սակայն նշված գումարը, ԼՂՀ վարչապետի գրության համաձայն, չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից տարեկան նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար: Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի 2016թ. պետական բյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |