Զախարովա. Կողմերը պետք է ինքնուրույն պայմանավորվեն ԼՂ կարգավիճակի հարցում

Զախարովա. Կողմերը պետք է ինքնուրույն պայմանավորվեն ԼՂ կարգավիճակի հարցում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարող է փոխզիջում լինել տեղական ինքնակառավարման հարցերում, ապագայում, եթե կողմերը պայմանավորվեն, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»:

«Առանցքայինն այստեղ «եթե կողմերը պայմանավորվեն» արտահայտությունն է: Կողմերը պետք է պայմանավորվեն»,-ասել է Զախարովան:

Նա նշել է նաև, որ ուժային ոչ մի գործողություն չի կարող նպաստել խաղաղ կարգավորմանը: «Դա վերաբերում է նաև ԼՂ իրավիճակին, դա ընդհանրապես, վերաբերում է միջազգային հարաբերություններին և քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ըստ նրա, այդ հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ արշավ է սկսվել: «Փակ դռների հետևում մեր հանդեպ ճնշում է գործադրվում` ստիպելու համար համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Շատ մանրամասներ մենք չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,-ասել է Ալիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---