Քաղաքապետարան. Երևանում քանդված հին տպարանի տեղը բազմաֆունկցիոնալ շենք է լինելու28 հոկտեմբերի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը քանդվել է քաղաքապետարանի թույլտվությամբ: Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00 մերձակայքում քանդվել է Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Շինությունը քանդվել է պայթեցման եղանակով, ինչը քաղաքի կենտրոնում խոշոր փոշու ամպի պատճառ է դարձել: «Շենքի սեփականատերը քանդման թույլտվություն ստանալու համար դիմել է քաղաքապետարան և ստացել այն: Այդ շինության տեղը սեփականատերը կառուցելու է բազմաֆունկցիոնալ շենք», - PanARMENIAN.Net ին հայտնեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Հարցին, թե ով է սեփականատերը, նա պատասխանեց, որ տեղյակ չէ: Գևորգյանը շեշտեց, որ քաղաքապետարանը տալիս է միայն շինությունների քանդման թույլտվություն, սակայն քանդման եղանակի սահմանման լիազորություն չունի, դա արդեն արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթն է: ԱԻՆ տեղեկատվության և հասակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանն, իր հերթին, հայտնեց, որ որ նախարարությունն իրավունք ունի ընկերություններին տրամադրել պայթեցման աշխատանքներ իրականացնելու լիցենզիա, սակայն կոնկրետ շենքի պայթեցման որոշում չի տալիս, նման գործառույթ չունի: «Տվյալ շենքի պայթեցման աշխատանքների գործընթացում ԱԻՆ գործառույթը հետևյալն էր՝ ապահովել աշխատանքների անվտանգությունը, ինչի համար էլ ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ աշխատանքների ընթացքում տեղում հերթապահություն է իրականացրել», - ասել է Գնդոյանը: Հայաստանի առաջին տպարանի շենքի Բ մասնաշենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Ճարտարապետներն են Ալեքսանդր Թամանյանն ու Նիկոլայ Բաևը: Կարդացեք նաև՝ Պատմությունը՝ ուրբանիզացիայի մասնիկ. Ինչպես են աշխարհում նոր շունչ տալիս հնին Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |