Վ. Օսկանյան. Միայն Ղարաբաղի ինքնորոշման հարցի կարգավորումից հետո կարելի է անցնել այլ հարցերի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի համար առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը, այսօր լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, միայն այս հարցի վերջնական համաձայնեցումից հետո է կարելի անցնել այլ կետերի: «Առանց այդ հարցի կարգավորման մենք ձեռնպահ ենք մնում այլ թեմաներով խոսակցություններից»,- նշել է նա:



Մեկնաբանելով ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի այն հայտարարությունը, որ նա հուսով է` Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները, արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ «դա ցանկալի է, սակայն կոնկրետ կանխատեսումներ անելը շատ բարդ է»:



Խոսելով այն մասին, թե որքանով է արդարացված ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ամերիկացի համանախագահների մասնակցությունը Ղարաբաղյան գործընթացում նրանց հայտարարությունների համատեքստում` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման» վերաբերյալ` Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ միջնորդները միակարծիք են Լեռնային Ղարաբաղի հարցում, որը կայանում է նրանում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: «Այդ պարագայում կարող է ցանկացած որոշում լինել` առանց որեւէ սահմանափակումների»,- հավելել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---