Ռուսաստանը էներգետիկայի բնագավառում նույն մոտեցումն ունի Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը այլ երկրների հետ էներգետիկ հարաբերությունները միանման է կառուցելու, անկախ քաղաքական հարաբերություններից: «Մեր դիրքորոշումը բաց է, լռիվ թափանցիկ է եւ շուկայական բոլոր գործընկերների հարցում, անկախ այն բանից, թե ինչպիսին են քաղաքական հարաբերությունները այդ երկրների հետ այս պահին»,- ասել է Ռուսաստանի նախագահը Հունաստանի նախագահ Կարլոս Պապուլասի հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



Նա ճշտել է, որ նկատի ունի Անդրկովկասի բոլոր երկրները: «Մենք բացարձակ միանման մոտեցում ունենք Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ: Դա վերաբերում է նաեւ արեւմտյան հարեւաններ Բելառուսին եւ Ուկրաինային»,- ընդգծել է ՌԴ նախագահը:



Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապաքաղաքականացնել բոլոր տնտեսական հարաբերությունները եւ պայմանավորվել բոլոր երկրների հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---