Թուրքիայի արևելքում պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը

Թուրքիայի արևելքում պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելյան Աղրի գավառում պայթյուն է որոտացել Իրան-Թուրքիա գազատարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել Իրանի սահմանից ոչ հեռու, Դողուբայազիթ քաղաքի մերձակայքում: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է: Տուժածներ չկան:

Գազի մատակարարումը դադարեցվել է: Իշխանությունները չեն բացառում, որ պայթյունին կարող են մեղսակից լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստները, որի զինյալներն ավելի վաղ դիվերսիաներ են իրականացրել այդ նույն գազատարի վրա:

2015-ի օգոստոսին Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները Կարսում պայթեցրել էին Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: 2015-ի հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---