Ամերիկայի Հայկական Խորհուրդը կոչ է արել Ջորջ Բուշին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Սպիտակ Տուն ուղարկված նամակում Ամերիկայի Հայկական Խորհուրդը (ACA) գոհունակություն է հայտնել Ջորջ Բուշի կողմից Դարֆուրի ցեղասպանության ճանաչման հարցով, սակայն կոչ է արել նմանատիպ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ACA-ում, Խորհուրդը նաեւ կոչ է արել նախագահ Բուշին եւ նրա վարչակազմին վերջ տալ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման դեմ տարվող գործողություններին: «Ազատ երկրների առաջնորդները բարոյական պատասխանատվություն են կրում աշխարհում ցեղասպանությունների կանխման համար: Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի նախագահի գործողությունները Դարֆուրի ցեղասպանության հարցով եւ կոչ ենք անում նրան բարոյական ուժեր գտնել եւ նույն քայլերը ձեռնարկել Հայոց ցեղասպանության հարցում»,- ասվում է ուղերձում:



Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւն արդեն պաշտպանում են 195 կոնգրեսական, իսկ Սենատ ներկայացված բանաձեւը` 30 սենատոր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---