Սիրիացի ապստամբները, որոնց աջակցում է Թուրքիան, փորձում են ճեղքել Հալեպի շրջափակումը28 հոկտեմբերի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները, որոնց աջակցում է Թուրքիան, փորձել են ճեղքել Հալեպի արևելյան մասի շրջափակումը, որն իրականացնում են կառավարական ուժերը, գրում է «Կոմերսանտը» AFP-ի վրա հղումով: Ջոկատները գնդակոծում են Ասադին հավատարիմ զորքերի դիրքերը հարավ-արևմուտքում: Հայտնի է 15 խաղաղ բնակչի մահվան մասին: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Հարձակումից առաջ ապստամբները 3 զրահամեքենա են պայթեցրել: Շարունակվում են հարձակումները կառավարական զինվորական ուսումնարանների և քրիստոնեական թաղամասեի վրա, հրթիռակոծվում է Համադանիա թաղամասը: Ըստ Սիրիայի կառավարական ուժերի, արևելյան Հալեպում առնվազն 8.000 զինյալ կա, որոնցից շատերը ահաբեկչական «Ահրար աշ Շամ», «Ջեյշ ալ Ֆաթհ» և «Ջամահաթ ուլ Մուջոհիդին» խմբավորումների անդամ են: Հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ահաբեկիչները կրակ են բացել «Գրադ» համազարկային հրթիռային համակարգերից: Գրոհայինները հրթիռակոծել են բանակի դիրքերը Բազո ռազմավարական բարձունքում, ՀՕՊ ստորաբաժանումներն ու բջջային կապի աշտարակները: Հրթիռակոծվում են նաև կամավորների և կառավարական զորքերի դիրքերը ուսումնարանների շրջանում և 1070 թաղամասում: Քաղաքում չի գործում բջջային կապն ու ինտերնետը: Հոկտեմբերի 23-ին կառավարական զորքերը հարձակման էին անցել Հալեպի հարավում եռօրյա հումանիտար դադարի ավարտից հետո, որի ընթացքում խաղաղ բնակիչներն ու զինյալները կարող էին հեռանալ քաղաքից: Ահաբեկիչները հրաժարվել են հեռանալ քաղաքից և սպառնալիքներով թույլ չեն տվել դա անել նաև խաղաղ բնակիչներին: 2011-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայում ավելի քան 220.000 մարդ է զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |