Երևանում մեկնարկում է 8-րդ ReAnimania-ն28 հոկտեմբերի 2016 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 28-ին մեկնարկում է ReAnimania Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը։ «Շնորհավորում եմ բոլորին Անիմացիայի միջազգային օրվա կապակցությամբ։ Ամեն տարի այս օրը մենք բացում ենք փառատոնը, և Հայաստանում այսպես է նշվում միջազգային անիմացիայի տոնը։ Սա թվով 8-րդ ReAnimania-ն է, որն ունի բավականին մեծ և հաջող ծրագիր», - լրագրողներին ասել է փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին։ Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 3-ը։ Այն կբացվի «Կարմիր կրիա» ֆրանսիական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերայով, գրում է Նովոստի Արմենիա-ն։ Ներկայացված աշխատանքները կպայքարեն «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն դիպլոմային ֆիլմ», «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» և «Լիամետրաժ ֆիլմի լավագույն գաղափար» անվանակարգերում։ Փառատոնի հատուկ հյուրն է «Օսկարին» առաջադրված ռեժիսոր և անիմատոր Բիլ Փլիմփթոնը։ ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009-ին։ Նախագծի նխատակն անիմացիոն արվեստի օժանդակությունն է, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և հայ անիմատորների աշխատանքների ցուցադրությունը համաշխարհային ասպարեզում, ինչպես նաև ամբողջ աշխարհից լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |