ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը և հիշեցրել է Վիեննայի կոնվենցիայով ամրագրված դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիության սկզբունքի մասին: Հայտարարության մեջ նշվում է նման գործողությունների անընդունելիությունը:

«ԱԽ անդամները խստագույնս դատապարտել են Դամասկոսում ՌԴ դեսպանատան ևս մեկ ականակոծումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին և զգալի նյութական վնաս է հասցրել»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքը», ինչպես նաև 1931թ. Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և 1963թ. Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահանջում են «բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել պաշտպանելու համար դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտները ցանկացած ներխուժումից և վնասից»:

Հոկտեմբերի 28-ին ահաբեկիչները 2 ականային հարված են հասցրել Սիրիայում ՌԴ դեսպանատանը, ականներից մեկը պայթել է առաքելության շենքի մուտքի մոտ: Զոհեր չկան, սակայն դեսպանատանը նյութական վնաս է հասցվել, վնասվել է 4 ավտոմեքենա: Նշանառու կրակը բացել են Ջոբար շրջանից, որը վերահսկում են հակակառավարական ուժերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---