Մոուրինյո. Ռունին չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Մոուրինյո. Ռունին չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի հարձակվող Ուեjն Ռունին չի հեռանա ակումբից, իսկ իրենց միջև տարաձայնություններ չկան, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Sun-ը հայտնել էր, որ Մոուրինյոն խորհուրդ է տվել Ռունիին նոր ակումբ որոնել իր համար, եթե ուզում է մեկնարկային կազմում խաղալ:

«Լրագրողները պետք է պատմություններ հորինեն թերթերը վաճառելու համար, բայց մենք խնդիրներ չունենք: Ռունին կարևոր խաղացող է թիմի համար: Նա մտադիր չէ հեռանալ ակումբից, չէ որ մենք սիրում ենք նրան, իսկ նա սիրում է մեզ»,-ասսել է գլխավոր մարզիչը:

Վերջին չորս հանդիպումը Ռունին անցկացրել է պահեստայինների նստարանին:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռունիով հետաքրքրվում է ամերիկյան Գլխավոր ֆուտբոլային ակումբի «Պորթլենդ Թիմբերս» ակումբը: Իսկ չինական «Շանհայ ՍԻՊԳ-ն», որը գլխավորում է Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն Երան Էրիկսոնը, պատրաստ է եռամյա պայմանագիր առաջարկել Ռունիին տարեկան €34 մլն աշխատավարձով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---