1 հունիսի 2007 - 19:51 AMT
ՀՀ ԱԳՆ. Մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակացումը, հայկական կողմը չի պատրաստվում խոսել երրորդական հարցերի շուրջ
«Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ակնհայտ է եւ անկախ նրանից, թե ով է նմանատիպ հայտարարություններ անում եւ անկախ նրանից, թե ինչպես են մեկնաբանում բանակցությունների ընթացքը, մենք միայն կարող ենք կրկնել այն, ինչ արդեն բազմիցս ներկայացվել է մեր կողմից»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը: «Մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակացումը, եւ առանց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման ամբողջական ամրագրման եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ անխափան աշխարհագրական կապի ապահովման, հայկական կողմը չի պատրաստվում խոսել երրորդական հարցերի շուրջ»,- ընդգծել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Associated Press-ին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «կողմերը պայմանավորավել են հայկական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանների վերադարձի հարցով»: