Իրաքի բանակը ևս մեկ քաղաք է ազատագրել Մոսուլի մատույցներում

Իրաքի բանակը ևս մեկ քաղաք է ազատագրել Մոսուլի մատույցներում

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը շարունակում է Մոսուլի գրոհը հարավից` ևս մեկ քաղաք ազատագրելով «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից:

Շուրա քաղաքը մինչ գրոհը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծման և ավիահարվածների, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով:

Ըստ տեղի հրամանատարների, քաղաքը գործանականում առանց մարտի են գրավել, քանի որ ահաբեկիչների մեծ մասը հասցրել էր հեռանալ քաղաքից` որպես «կենդանի վահան» օգտագործելով խաղաղ բնակիչներին:

Սակայն ԱՄՆ ՌՕ ուժերը կասեցրել են ԻՊ գրոհայինների շարասյան շարժը և պատանդներից ոմանց հաջողվել է փրկվել:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---