Հակառակորդը հրադադարը խախտել է հատկապես խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և նռնականետից

Հակառակորդը հրադադարը խախտել է հատկապես խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և նռնականետից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 32 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա ներկայացմամբ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հատկապես խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և նռնականետից:

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Նախարարության փոխանցմամբ, շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿտիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ (141 կրակոց):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---