ԱՄՆ-ն 2016-ին $17.7 մլրդ է ծախսել ռազմական հետախուզության վրա

ԱՄՆ-ն 2016-ին $17.7 մլրդ է ծախսել ռազմական հետախուզության վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն 2016-ին $17.7 մլրդ է ծախսել ռազմական հետախուզության վրա, ասվում է ԱՄՆ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարությունը եկել է եզրակացության, որ այդ տեղեկատվության հրապարակումը չի վտանգում ռազմական հետախուզության ծրագրի շրջանակում իրականացվող որևէ գաղտնի գործողություն: Սակայն հաղորդագրության մեջ ասվում է, որ այլ տվյալներ ռազմական հետախուզության բյուջեի մասին կամ ծրագրերի մանրամասներին վերաբերող դրույթներ չեն հրապարակվելու, քանի որ գաղտնի են ազգային անվտանգության նկատառումներով:

ԱՄՆ ռազմական հետախուզության ծրագիրն ուղղված է հետախուզական տեղեկությունների ստացմանը, որն ԱՄՆ զինված ուժերն օգտագործում են մարտավարական ռազմական գործողությունների ծրագրման և անցկացման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---