Մոգերինին և Զարիֆը քննարկել են իրավիճակը Սիրիայում

Մոգերինին և Զարիֆը քննարկել են իրավիճակը Սիրիայում

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թեհրանում քննարկել են իրավիճակը Սիրիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը Իրանի հեռուստատեսության վրա հղումով:

Ըստ նրա, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Թեհրան է ժամանել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Մոգերինիի հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո նախատեսված է երկրորդ հանդիպումը Զարիֆի հետ:

Թեհրանից Մոգերինին կուղևորվի Էր Ռիադ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գրոհայինները բազմակի անգամ սաստկացրել են Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծությունը, մեկ օրում 15 մարդ է զոհվել, 150-ը` վիրավորվել: Գրոհայինները ձգտում են որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել դպրոցներին, հիվանդանոցներին և սոցիալական օբյեկտներին: Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց: Այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը:

Հոկտեմբերի 28-ին ահաբեկիչները 2 ականային հարված են հասցրել Սիրիայում ՌԴ դեսպանատանը, ականներից մեկը պայթել է առաքելության շենքի մուտքի մոտ: Զոհեր չկան, սակայն դեսպանատանը նյութական վնաս է հասցվել, վնասվել է 4 ավտոմեքենա: Նշանառու կրակը բացել են Ջոբար շրջանից, որը վերահսկում են հակակառավարական ուժերը: ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---