ԱՄՆ-ում 2 հայ է ձերբակալվել $3.6 մլն-ի ռազմական սարքավորումներ Իրան ներկրելու փորձի մեղադրանքով

ԱՄՆ-ում 2 հայ է ձերբակալվել $3.6 մլն-ի ռազմական սարքավորումներ Իրան ներկրելու փորձի մեղադրանքով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 2 հայ է ձերբակալվել $3.6 մլն-ի ռազմական սարքավորումներ Իրան ապօրինաբար ներկրելու փորձ կատարելու մեղադրանքով: Այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է New York Daily News-ը:

52-ամյա Զավիկ Զարգարյանը Գլենդեյլից և 57-ամյա Վաչե Նաիրյանը Լեյքվյուից ձերբակալվել են հոկտեմբերի 26-ին` գործարք կատարելիս:

Խոսքը F-14, F-15, F-16 և F-18-ի համար նախատեսված պահեստամասերի Իրան տեղափոխելու մտադրության մասին է` նախատեսվում էր յուրաքանչյուր պահեստամասից 10-30 նմուշ առաքել Իրան $3.6 մլն ընդհանուր արժողությամբ:

Հանցավոր սխեմային մասնակից էր Զարգարյանի ZNC Engineering ընկերությունը, գործարքին մասնակցել է նաև Իրանի 2 քաղաքացի` Անրի Տեր-Մինասյանն ու Օրմուզ Նովրուզը, որոնք, հիմա, ինչպես ենթադրվում է, գտնվում են Իրանում:

Ըստ մեղադրական եզրակացության, Տեր-Մինասյանը կապ է հաստատել Զարգարյանի հետ Իրանից և խնդրել է աջակցել ամերիկյան առաքիչներից ռազմական ինքնաթիռների համար նախատեսված պահեստամասերի գնման հարցում:

Զարգարյանը փորձել է անհրաժեշտ մասերը գնել առաքողից, որն իրականում ԱՄՆ ազգային անվտանգության հատուկ գործակալ էր: Տեր-Մինասյանը եղել է ԱՄՆ` անձամբ Զարգարյանի և առաքիչի հետ հանդիպելու նպատակով:

Ձերբակալվածները չեն խոստովանել իրենց մեղքն ու ազատ են արձակվել գրավի դիմաց: Ինչպես հայտնում է քննությունը, լսումները նշանակված են դեկտեմբերի 20-ին: Եթե նրանց մեղքն ապացուցվի, Զարգարյանին սպառնում է մինչև 115 տարվա ազատազրկում և $4.8 մլն տուգանք, իսկ Նաիրյանին սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում և $3.8 մլն տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---