Ջակարտայում կդիտարկվի ԵՏՄ-ին Ինդոնեզիայի մասնակցության հնարավորության հարցը

Ջակարտայում կդիտարկվի ԵՏՄ-ին Ինդոնեզիայի մասնակցության հնարավորության հարցը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Ջակարտայում բացված Առևտրա-տնտեսական և տեխնիկական գործակցության հարցերով ռուս-ինդոնեզական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում կդիտարկվի Եվրասիական տնտեսական միությանն Ինդոնեզիայի մասնակցության հնարավորության հարցը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպան Վահիդ Սուպրիյադին:

«Նիստի օրակարգում ընդգրկված է տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտի մի շարք կարևոր հարցերի քննարկումը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Ինդոնեզիայի մասնակցության հնարավորությունը: Այդ միություն Ինդոնեզիայի մտնելը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն կարևոր պոտենցիալ շուկա է նրա համար»,- ասել է դիվանագետը:

2016-ի հունվարին Ջակարտա կատարած այցի ժամանակ ՌԴ առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ Ինդոնեզիան և Ռուսաստանն ուսումնասիրում են ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկը, ինչը պահանջում է ԵԱՏՄ-ի կոլեգիայի հետ մանրակրկիտ աշխատանք:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:Նախատեսված են հանդիպումներ Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---