4 հունիսի 2007 - 14:39 AMT
Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի ԼՂՀ նախագահի հետ
Երեւան կատարելիք այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը հունիսի 5-ին կհանդիպի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, հաղորդում է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության մամլո ծառայությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջան է ժամանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հունիսի 9-10 Սանքտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումը վերջնականապես նախապատրաստելու համար: