Մինսկը ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում կկենտրոնանա անվտանգության հարցերի վրա

Մինսկը ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում կկենտրոնանա անվտանգության հարցերի վրա

PanARMENIAN.Net - Բելառուսը ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) նախագահության շրջանում կկենտրոնանա անվտանգության հարցերի և խաղաղության ամրապնդման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների համախմբման վրա: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ն:

«Բելառուսի նախագահության շրջանում այդ կազմակերպության անդամ երկրները մտադիր են ՄԱԿ հետ համատեղ մի շարք հանդիպումներ ու միջոցառումներ նախաձեռնել առավել ակտուալ միջազգային հարցերի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ՀԱՊԿ անդամ երկրների անունից իր ելույթում ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը շարադրել է ՀԱՊԿ և ՄԱԿ միջև գործընկերային հարաբերությունների կառուցման վերաբերյալ հիմնական մոտեցումները: Դապկյունասը նշել է, որ ՀԱՊԿ բազմապրոֆիլությունը թույլ կտա գործակցել ՄԱԿ-ի հետ գրեթե բոլոր ուղղություններով` խաղաղապահություն, ահաբեկչության դեմ պայքար, արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարում, հակազդեցություն մարդկանց առևտրին ու ապօրինի միգրացիային»,-ասել են գերատեսչությունում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ-ում Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն:

Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---