ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական գործողություն, որը կարող էր գերազանցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում երեք մարդ է ձերբակալվել Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով: Կասկածյալներից մեկը` օդանավակայանի նախկին աշխատակից Ռասսել Դեֆրեյթասը, որը հայտնի է նաեւ որպես Մոհամեդ, ձերբակալվել է ԱՄՆ-ում: Նրա երկու հանցակիցները ձերբակալվել են Կարիբյան ծովի Տրինիդադ կղզում: Նրանցից մեկը Գայանայի քաղաքացի Աբդուլ Քադիրն է (նախկինում Գայանայի խորհրդարանի պատգամավոր), երկրորդը` Տրինիդադի քաղաքացի Քարիմ Իբրահիմը: Նրանց չորրորդ հանցակիցը` Գայանայի քաղաքացի Աբդել Նուռը հետախուզման մեջ է: Ըստ քննության տվյալների, այս տարվա հունվարից այդ մարդիկ անդամակցել են «Ջամահաթ մուսլիմին» իսլամիստ ծայրահեղականների ցանցին: Ոճրագործները ձերբակալվել են տեղեկատուի աշխատանքի շնորհիվ:



Ահաբեկչությունը, որ ծրագրել էին հանցագործները, զոհերի քանակով կարող էր գերազանցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունը: Մեկ ու կես տարվա ընթացքում նրանք տրանսպորտային ծառայությունների տեսադիտարկում են իրականացրել:



Նրանք ծրագրել էին պայթեցնել վառելիքի պահեստարաններն ու խողովակները Ջ.Քենեդու անվան օդանավակայանում: Նրանց մտահղացմամբ, ահաբեկչությունը պետք է ոչ միայն բազում մարդկային կյանքեր խլեր, այլ նաեւ իրարանցում առաջացներ ամերիկյան տնտեսության մեջ: Այդ մասին հայտարարել է դաշնային դատախազ Ռոսլին Մոսկոպֆը, հաղորդում է «Առաջին ալիքը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---