Գյումրու սիմֆոնիկը ելույթ է ունեցել Թբիլիսիում31 հոկտեմբերի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Թբիլիսիի Մերաբ Բերձենիշվիլիի անվան մշակույթի միջազգային կենտրոնում: Համերգը կայացել է հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հայաստանի դեսպանության, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Համերգը նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ, վրացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, գրում է Ա1+-ը: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն հիմնադրվել է 1993-ին: Նվագախմբի համերգացանկում հիմնականում ընդգրկված են դասական գործեր:Նվագախումբն իր գոծունեության ընթացքում բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գյումրիում, Շիրակի և հանրապետության տարբեր մարզերում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |