«ՀայՓոստ»-ը ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացողների համար ակցիա է անցկացնում

«ՀայՓոստ»-ը ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացողների համար ակցիա է անցկացնում

PanARMENIAN.Net - Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն` «Կոնվերս Տրանսֆեր» դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, 2016թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, անցկացնում է ակցիա բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով ստանում են դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից:

Ակցիայի շրջանակում ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան ստանալու դրամական պարգևներ, ինչպես նաև շահելու ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:

Ուղեգրերի խաղարկությանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով Հայփոստի բաժանմունքների միջոցով կստանան առնվազն 2 դրամական փոխանցում` անկախ գումարի մեծությունից և արժույթից:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետևյալ համակարգերը՝ Կոնվերս Տրանսֆեր, Ֆորսաժ, Ria Money Transfer, Stefi և Sigue:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---