Նալբանդյանը Ջակարտայում քննարկել է ԵՏՄ և ԱՍԵԱՆ երկրների գործակցության հնարավորությունը

Նալբանդյանը Ջակարտայում քննարկել է ԵՏՄ և ԱՍԵԱՆ երկրների գործակցության հնարավորությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում հանդիպել է Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի, գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրել է ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները:

Հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության փոխգործակցության հնարավորությունը: Լե Լուոնգ Մինը այդ առումով նշել է, որ ԱՍԵԱՆ-ը հետաքրքրված է նման համագործակցությամբ, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընկերակցության կողմից: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել այդ ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԱՍԵԱՆ-ը Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցություն է, որին անդամակցում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Սինգապուրը, Բրունեյը, Մալայզիան, Կամբոջան, Ֆիլիպինները, Վիետնամը, Լաոսը և Մյանման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---