Հայաստանի ԱԳ նախարարը կհանդիպի Շտայնմայերի հետ. Նա մեկնում է Բեռլին

Հայաստանի ԱԳ նախարարը կհանդիպի Շտայնմայերի հետ. Նա մեկնում է Բեռլին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---