ՌԴ-ն նոյեմբերի 4-ից նոր հումանիտար դադար է հայտարարում Հալեպում

ՌԴ-ն նոյեմբերի 4-ից նոր հումանիտար դադար է հայտարարում Հալեպում

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ որոշում է կայացրել Հալեպում նոր «hումանիտար դադար» հայտարարելու մասին: Այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ին և կգործի 9:00-ից մինչև 19:00-ն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Խուսափելու համար անիմաստ զոհերից` ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն ՌԴ ԶՈւ գերագույն հրամանատար Պուտինի հանձնարարությամբ որոշում է կայացրել Հալեպում «հումանիտար դադար» հայտարարելու մասին»,-ասել է նա:

Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպի արևմտյան շրջաններում, որոնք վերահսկում են կառավարական զորքերը, զինյալ ընդդիմության կողմից ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 10 երեխա: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---