5 հունիսի 2007 - 17:15 AMT
Վրաստանը ԵՄ-ի հայտարարություններին միանալու իրավունք է ստացել
Վրաստանին իրավունք է տրված միանալու Եվրամիության հայտարարություններին` ընդունված միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության շրջանակներում: Եվրամիությունը, Վրաստանի դիմումի հիման վրա, ավարտել է բոլոր ձեւակերպումները, եւ Եվրամիության Խորհրդի անվտանգության եւ քաղաքական կոմիտեների որոշմամբ, այս շաբաթվանից Վրաստանը ԵՄ-ի նշված հայտարարություններին միանալու իրավունք ունի:

Վրաստանի ԱԳՆ-ում բացատրում են, որ այդ փաստը ավելի է մերձեցնում Վրաստանին Եվրոպայի եւ Եվրամիության հետ եւ հատուկ նշանակություն ունի Վրաստանի եւ ԵՄ-ի ապագա քաղաքական համագործակցության զարգացման տեսանկյունից:

Վրաստանն արդեն մասնակցում է Եվրամիության կողմից միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության անցկացմանը, եւ նրան ԵՄ-ի մնացած 27 անդամ-երկրների հետ իրավունք է տրվում իր դիրքը նշելու աշխարհում կատարվող իրադարձությունների հարցում, հաղորդում է GHN-ը: