Իրանը ներդրումներ կանի ՀՀ-ում հողմակայանների կառուցման բնագավառում 2 նոյեմբերի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Իրանական «Մափնա» ընկերությունը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում: Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում այցելել է իրանական «Մափնա» ընկերություն: Պատվիրակությունն այցելել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապված հարցեր, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: 2005թ. Պուշկինի լեռնանցքում` ծովի մակարդակից 2038մ բարձրությամն վրա կառուցված է 2,64 Մվտ ընդհանուր հզորությամբ «Լոռի-1» հողմակայանը, որը շահագործում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Այն Հայաստանում շահագործված առաջին հողմակայանն է, որն իբրեւ մեր երկրում հողմային էներգետիկայի զարգացման մեկնարկային ծրագիր, իրականացվել է Իրանի դրամաշնորհների միջոցով և իրանական «Սանիր» ընկերության մասնակցությամբ: Քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում կազմում է մոտ 10 000 ՄՎտ, ինչը 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը: Ընթերցեք նաև. Իրանի հետ գազի առուվաճառքի, տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը նախաստորագրվել է Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |