2 նոյեմբերի 2016 - 17:51 AMT
Մերկելը հորդորել է ԵՄ-ին թույլ չտալ Brexit-ի կրկնություն

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Եվրամիությունը պետք է կանխի ԵՄ-ից դուրս գալու այլ երկրների որոշումը` կազմակերպությունից Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո: Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում առաջատար տնտեսագետների հետ հանդիպմանը:

«Հարկավոր է մնացած 27 երկիրը համախումբ պահել, մենք չպետք է թույլ տանք այլ զարգացում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կանցլերը նշել է, որ Լոնդոնի հետ բանակցություններում պետք է պահպանել «լավ, բարեկամական հարաբերությունները, որպեսզի տնտեսության համար վնասները հնարավորինս քիչ լինեն»:

Մերկելը նաև ընդգծել է, որ սկզբից հարկավոր է սպասել մինչև որ Բրիտանիան կակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը»,-ասել է նա:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

Ընթերցեք նաև. Տուսկը չի բացառում, որ Լոնդոնը կարող է հրաժարվել Brexit-ից