5 հունիսի 2007 - 19:36 AMT
ԼՂՀ նախագահ. Բանակցությունների ներկայիս ձեւաչափը չի բերի Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը
«Երեւի, մենք բոլորս ենք մեղավոր, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին: Մենք հոյոկապ հասկանում ենք, որ բանակցությունների ներկայիս ձեւաչափը չի բերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նրանք, ովքեր խոսում են դիմակայության մոտալուտ կարգավորման մասին, պետք է շահագրգռված լինեն ԼՂՀ-ի մասնակցության մեջ` որպես բանակցությունների կողմ»,- Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում:

Արկադի Ղուկասյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ 1996 թվականին ԼՂՀ-ն ճանաչվել է որպես բանակցությունների կողմ, եւ այդպես էր մինչեւ 1997 թվականի վերջ: «Այժմ բանակցային գործընթացին մասնակցում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Ճիշտ է, եթե նրանք ԼՂՀ-ի ժողովրդի համար շահավետ որոշում ընդունեն, ամեն բան կարգին կլինի»,- նշել է ԼՂՀ ղեկավարը: