Սարի թաղում լրագրողին խոչընդոտած անձինք դատապարտվել են ազատազրկման ու տուգանքի 3 նոյեմբերի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հրապարակել է Սարի թաղում հուլիսյան դեպքերի ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գասպարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ վճիռը։ Այդ անձինք չորսն էին՝ Սեյրան Կարապետյան, Վլադիմիր Մխիթարյան, Դավիթ Սարգսյան, Կարեն Գրիգորյան։ Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման և 200.000-ական դրամ տուգանքի։ Նախաքննությունն իրականացրած Հատուկ քննչական ծառայությունը հիմնավորել էր, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը, գրում է Panorama.am-ը: Մասնավորապես, նրանք, ըստ նախաքննության, հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով Սարի թաղում և շրջապատի մարդկանց նկատմամբ իրենց առավելությունը ընդգծելու, մյուսներից իրենց անձը վեր դասելու խուլիգանական դրդումներով, վեճի են բռնվել նույն վայրում գտնված անձանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով փողոցում հավաքված հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել նշված անձանց նկատմամբ՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ անտեսելով իրենց կարգի հրավիրող այնտեղ հավաքված անձանց հորդորները: Այդ ընթացքում խմբով խուլիգանություն կատարած ամբաստանյալները տեսել են, որ լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող լրագրող Ալբերտ Գալստյանը տեսանկարահանում է իրենց վերը նշված գործողությունները: Նրանք հարձակվել են լրագրողի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, ապա Վ. Մխիթարյանը Ալբերտ Գալստյանի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո վերջինիս գցել են գետնին և սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել լրագրողի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև նկատելով մոտեցող ոստիկանության աշխատակիցներին, դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը վերացնելու նպատակով: Լրագրողից վերցված «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը վերադարձվել էր տիրոջը: Կարապետյանին, Մխիթարյանին, Սարգսյանին ու Գրիգորյանին մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով «խուլիգանություն» և 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ «լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը»: Նրանք կալանավորվել էին։ Սեպտեմբերի 29-ից մեկնարկած դատական նիստն անցկացվում էր արագացված ռեժիմով, և ամբաստանյալներն ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքը։ Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |