Պենտագոնը բանակցում է Թուրքիայի հետ սիրիական Ռաքքայի ազատագրման շուրջ

Պենտագոնը բանակցում է Թուրքիայի հետ սիրիական Ռաքքայի ազատագրման շուրջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ ԻՊ գրոհայիններից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության վերաբերյալ:

«Մենք մտադիր ենք շուտով շարժվել այդ ուղղությամբ այն ուժերի հետ, որոնք ունակ են դրան, շրջափակել Ռաքքան…և ի վերջո ազատագրել: Մենք շարունակում ենք բանակցությունները Թուրքիայի հետ այդ հարցի շուրջ, այդ երկրի հնարավոր դերի մասին»,-ասել է Քարթերը, գրում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան մտադիր ԻՊ «մայրաքաղաքը» համարվող Ռաքքայի ազատագրման գործողություն ձեռնարկել: Ինչպես ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը Քարթերի հետ բանակցությունների ավարտին, գործողության ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ:

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ինքնուրույն գործողություն չի անցկացնի սիրիական Ռաքքայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---