Ռուս զինվորականները կկարողանան կառավարել անօդաչու սարքը գլխի շարժումով և հայացքով 3 նոյեմբերի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները վիրտուալ իրականության եզակի սաղավարտ կստանան, որը թույլ կտա նրանց ոչ միայն տեսնել մարտադաշտն անօդաչու թռչող սարքերի տեսախցիկներից, այլ նաև կառավարել սարքը` ուղղակի թեքելով գլուխն ու ուղղորդելով հայացքը: Նորագույն «Սվարոգ» սաղավարտը ստեղծվել է ՌԴ ՊՆ Ռոբոտատեխնիկայի գլխավոր գիտահետազոտական կենտրոնում և կլինի վիրտուալ իրականության առաջին մարտական սաղավարտը ռուսական բանակում, հայտնում է «Իզվեստիան»: Սաղավարտի աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է` դա դեմքի վրա կրվող ոչ մեծ տեսաէկրան է, կիսված երկու մասի, որը մարդու յուրաքանչյուր աչքի համար առանձին պատկեր է մատուցում թեթև շեղումով, ինչը պատկերի ծավալի պատրանք է ստեղծում: Սարքը նաև մի շարք տվիչներ կունենա, որոնք կհետևեն մարդու աչքի շարժումներին և գլխի թեքությանը: «Սվարոգն» այժմ ներքին փորձարկումներ է անցնում և արդեն 2017-ի սկզբին կառաքվի ՊՆ»,-ասել է գիտաշխատող Ալեքսեյ Պեչկինը: Ռուսական սաղավարտն, ի տարբերություն քաղաքացիական նմանատիպ սարքերի և ՆԱՏՕ-ի բանակներում կիրառվող համալրված իրականության ակնոցների միանգամից 2 էկրան կունենա: Դրա շնորհիվ այն իր նմանակներից շատ ավելի լայն կլինի: Սաղավարտի քաշը 400 գ է, թողունակությունը` 5120x2180 պիքսել, ինչը 4 անգամ գերազանցում է ստանդարտ համակարգչային մոնիտորի հզորությունը: Դա թույլ է տալիս օպերատորին հետևել տեղանքին անօդաչու սարքից և տեսնել բոլոր մանրամասները` ոչ միայն տանկերն ու զրահատեխնիկան, այլ նույնիսկ առանձին զինվորներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |